Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահի այցը Ծիծեռնակաբերդ

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլլա Շահիդի՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցը։

Այս մասին տեղեկանում ենք Ermenihaber.am-ից:

Այս մասին Թուրքիայի ԱԳՆ-ն հաղորդագրություն է հրապարակել, որում մասնավորապես ասվում է.

«ՄԱԿ-ի լիազորված մարմինները ներկայացնող անձինք պետք է գործեն ՄԱԿ-ի օրենսդրությանը և միջազգային իրավական նորմերին ու կանոններին համապատասխան, մասնավորապես, 1948թ. ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի։ Մենք դատապարտում և մերժում ենք քաղաքական շահարկումների միջոցով պատմական փաստերը և միջազգային իրավունքը կեղծելու փորձերը։ Թուրքիան այն կարծիքին է, որ 1915թ. իրադարձությունների հետ կապված փաստերը պետք է դիտարկվեն լիարժեք, արդար և ազնիվ շրջանակներում»։

Բացի այդ, նշվել է, որ Շահիդի այցը Հայաստան իբր օգտագործվել է, որպես «հայկական միակողմանի թեզերի գործիք»։ Հաղորդագրությունում նաև ասվում է, որ Շահիդը, ով ստանձնել է այնպիսի պաշտոն, որը պիտի լինի արդար և անկողմնակալ, ինչպիսին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահի պաշտոնն է, ակնկալվում է, որ ավելի ուշադիր և պատասխանատու գործի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել