Կառավարությունը ուլիսի 28-ի նիստին որոշում ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետությանը Հայաստանի Հանրապետությունում հողամաս ձեռք բերելու թույլտվություն տրամադրելու մասին։
Որոշման նախաիծը մշակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարությոն կողմից։
Ըստ նախագծի հիմնավորման՝ Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը հայտագրով դիմել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն` ՀՀ քաղաքացի Ռուզաննա Հողմիկի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Ավան Ծարավ աղբյուր փողոց 111 բնակելի տուն հասցեում գտնվող անշարժ գույքը օրենքով սահմանված կարգով ձեռք բերելու համար՝ դեսպանի կեցավայրի տեղակայման նպատակով: Հայտագրում նշել է նաև, որ վերը նշված գույքը միակ գույքն է, որը ներկայացուցչությունը մտադիր է ձեռք բերել Երևանում՝ որպես դեսպանի կեցավայր։ Ուստի, անհրաժեշտություն է առաջացել ուժը կորցրած ճանաչել նաև Հայաստանի Հանրապետության կառավարութան 2016 թվականի մայիսի 19-ի «Իրանի Իսլամական Հանրապետությանը Հայաստանի Հանրապետությունում հողամաս ձեռք բերելու թույլտվություն տրամադրելու մասին» N 511-Ա որոշումը։
«Դիվանագիտական կապերի մասին» Վիեննայի կոնվենցիայի 21-րդ հոդվածի համաձայն՝ նտավայր պետությունը պետք է աջակցի հավատարմագրող պետությանը, իր օրենքների համաձայն, իր տարածքում ձեռք բերելու ներկայացուցչության գործունեության համար անհրաժեշտ շենքեր կամ պետք է հավատարմագրող պետությանը օգնություն ցույց տա որևէ այլ ճանապարհով շենքեր ստանալու: Նա անհրաժեշտության դեպքում պետք է նաև ներկայացուցչություններին օգնություն ցուցաբերի հարմար շինություններ ձեռք բերելու իրենց աշխատակիցների համար:
Համաձայն ՀՀ հողային օրենսգրքի 63․1 հոդված 1-ին կետի ՝ օտարերկրյա պետությունները և միջազգային կազմակերպությունները դիվանագիտական և ներկայացուցչական նպատակների համար ցանկացած սեփականատիրոջից օրենքով սահմանված կարգով հողամաս կարող են ձեռք բերել կամ վարձակալել կամ անհատույց (մշտական) օգտագործման կամ կառուցապատման իրավունքով օգտագործել միայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի հիմնավորված միջնորդության հիման վրա ընդունված` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման կամ միջազգային պայմանագրի համաձայն` պահպանելով փոխադարձության սկզբունքը:
ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 202-րդ հոդվածի 6-րդ մասին, համաձայն՝ հողամասի սեփականատերը ձեռք է բերում իրեն պատկանող հողամասի վրա կառուցված շենքերի, շինությունների և այլ անշարժ գույքի սեփականության իրավունք:
Ելնելով վերոնշյալից, ԱԳ նախարարությունը նպատակահարմար է գտնում թույլատրել Իրանի Իսլամական Հանրապետությանը Հայաստանի Հանրապետությունում հողամաս ձեռք բերելու։
Նախագծի հիմանվորման մեջ նաև նշվում է, որ Հայաստանի և Իրանի միջև բարեկամությունն ունի դարերի պատմություն։ Այդ բարեկամության և երկկողմ համագործակցության հաստատման և զարգացման համար նոր հնարավորություններ և նախադրյալներ են ստեղծվել Հայաստանի անկախացումից հետո։ Տարիների ընթացքում կնքվում են տասնյակ պայմանագրեր, որոնք կարգավորում և ուղենշում են քաղաքական և տնտեսական երկկողմ համագործակցությունը՝ տարբեր հարթություններում։
Իրանի հետ առանձնահատուկ հարաբերությունների հետագա զարգացումը բխում է նաև ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրից։