Մի շարք զինծառայողներ կարող են օգտվել արտոնյալ պայմաններում հիփոթեքային վարկավորման ծրագրից

Նախատեսվում է Պաշտպանության նախարարության համակարգի սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման ծրագրից օգտվելու հնարավորություն ընձեռնել 2022 թվականի ընթացքում դիմում ներկայացրած բոլոր զինծառայողներին: Այս մասին այսօր՝ հուլիսի 28-ին, Կառավարության նիստի ժամանակ ասաց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը:

Նրա խոսքով՝ 526 զինծառայողի կհատկացվի վարկավորման համար անհրաժեշտ տեղեկանք:

«Ըստ նախագծի ծրագրից առաջնահերթ օգտվելու հնարավորություն է տրվում նաև մինչև 2022 թվականի հուկիսի 1-ը Ռազմաուսումնական հաստատություն ընդունված և ՌՈՒ ավարտելուց հետո հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն անցնող սպայական կազմի զինծառայողներին՝ ՌՈՒ ավարտելուց հետո 5 տարվա ընթացքում դիմելու դեպքում»,-նշեց փոխնախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել