Դատական նիստերի դահլիճում Վահագն Վերմիշյանի ինքնազգացողությունը վատացավ, խնդիրը կապված էր գլխուղեղի արյան շրջնառության հետ. պաշտպան

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, ընթանում է քաղաքաշինության կոմիտեի նախկին ղեկավար Վահագն Վերմիշյանի դատավարությունը։

Նախատեսված է, որ ի թիվս այլ հարցերի պետք է քննարկվի նաև Վերմիշյանի կալանավորումը գրավով փոխարինելու հարցը։

Նրա պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը հայտնում է, որ քիչ առաջ դատական նիստերի դահլիճում Վահագն Վերմիշյանի ինքնազգացողությունը վատացավ և դատական նիստը ընդմիջվեց:

«Խնդիրը կապված էր գլխուղեղի արյան շրջնառության հետ, որը պարոն Վերմիշյանը ձեռք է բերել հենց կալանքի կրման ժամանակ: Նիստի վերսկսումից հետո պարոն Վերմիշյանը կոչ արեց մեկ րոպե լռությամբ հարգել Արմեն Գրիգորյանի հիշատակը, որը դատավորի կողմից ընկալվեց որպես անհարգալից վերաբերմունք և Վ. Վերմիշյանը հեռացվեց դահլիճից 10 ժամով:

Հ.գ. Վահագն Վերմիշյանը նստած էր Արմեն Գրիգորյանի աթոռի վրա, դատավորը կրկին Մնացականն էր Մարտիրոսյան: Առողջություն Վահագն Վերմիշյանին…»,-նշել է նա։

Նշենք, որ դատավորի հասցեին Վերմիշյանը վիրավորական խոսքեր հնչեցրեց․ «Տո քեզ ա պետք հեռացնել, այ Մացո, մարդու անունը, որ Մացո լինի․․․ անասուն»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել