Հայաստանի տնտեսությունը շարունակում է իր վստահ աճը` հունիսին արագանալով մինչև տնտեսական ակտիվության 118.5% ցուցանիշի։
Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
«Ամենաուրախալին արդյունաբերության 119% ցուցանիշն է, որը, հանքաարդյունաբերության ոլորտի նվազման ֆոնին նշանակում է մշակող արդյունաբերության զգալի աճ»,-նշել է նախարարը։

