Ռուսաստանի կառավարությունն ընդլայնել է անբարյացակամ երկրների ու տարածքների ցանկը։
Ցուցակում ներառվել են Գերնսի և Մեն կղզիները, որոնք աջակցել են բրիտանական պատժամիջոցներին, ինչպես նաև Բահամաները, որոնք արգելել են ցանկացած գործարք Կենտրոնական բանկի, ֆինանսների նախարարության և մի շարք ռուսական վարկային կազմակերպությունների հետ։