Դատավոր Արուսյակ Ալեքսանյանը Դատավորների միությունից դուրս գալու դիմում է ներկայացրել

Երևան ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանն այսօր՝ հուլիսի 21-ին, ժամը 12:52-ի սահմաններում Դատավորների միությանն անդամակցությունը դադարեցնելու դիմում է ներկայացրել:

Այս մասին Iravaban.net-ին հայտնեց Դատավորների միության մամուլի քարտուղար Էլեն Առաքելյանը:

«Միությանն անդամակցությունը դադարեցնելու պատճառների վարաբերյալ դիմում ոչինչ չի նշվում»,-ասաց նա:

Նշենք որ Արուսյակ Ալեքսանյանը Արմեն Գրիգորյանին կալանավորելու վերաբերյալ որոշում կայացրած դատավորն է եղել:

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում հուլիսի 15-ին նախնական դատալսումների ժամանակ Արմեն Գրիգորյանը հանկարծ կորցրել է գիտակցությունը և ընկել աթոռից: Կարճ ժամանակ անց հայտնի է դարձել, որ Գրիգորյանը մահացել է:

Մայիսի 17-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտնել էր, որ ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելու դեպքի առթիվ  հարուցված քրեական գործի շրջանակներում Արմեն Գրիգորյանը Քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով ձերբակալվել է, ապա կալանավորվել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել