Վերջերս Հայաստանի ղեկավարը, ինչպես նաև արտաքին գործերի նախարարը սկսեցին հաճախ խոսել Ղարաբաղի կարգավիճակի մասին։ Դա շատ վտանգավոր է։ Այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ, բռնապետ Իլհամ Ալիևը:
«Որովհետև մենք էլ կարող ենք խոսել կարգավիճակի մասին։ Կարող ենք 1920 թվականի նոյեմբերին մեզնից կտրված Զանգեզուրի կարգավիճակը պահանջել»,- ասել է բռնապետը։
Ալիևը հայտարարել է, թե Հայաստանն ու Ռուսաստանը չեն գործում նոյեմբերի 10-ի հռչակագրի դրույթներին համապատասխան, իսկ ռուս խաղաղապահները չեն կատարում հայտարարությունը։
«Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ներկայումս Ղարաբաղում կան մեծ թվով հայկական անօրինական զինված խմբավորումներ, և եթե նրանք իրենց կամքով չլքեն մեր հողերը, նրանց դեմ կարող է ռազմական միջամտություն իրականացվել»,- հայտարարել է Ալիևը։