«Վճարում ենք 100 դրամ» ակցիայի մասնակիցների նախազգուշացումը ոստիկանությանը և քաղաքապետարանին

«Վճարում ենք 100 դրամ»  ակցիայի մասնակիցներն արդեն մի քանի օր է նստացույնց են հայտարարել քաղաքապետարանի դիմաց՝ պահանջելով տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին ու «ԵրևանՏրանս»-ի տնօրեն Միսակ Համբարձումնային պաշտոնանկ անել:

Նշենք, որ նստացույցի ժամանակ հաճախ միացվում են  քաղաքապետարանին հարակից կանաչ տարածքի ոռոգման համակարգը: Ըստ ակտիվիստների` նման քայլով քաղաքապետարանը փորձում է խոչընդոտել իրենց ակցիային:  

Այսօր ակտիվիստները տարածել են հայտարարություն, որում մասնավորապես նշվում է.

«Եթե քաղաքապետ Տարոն Մարգարյանը չդադարի քաղաքապետարանի դիմացի մայթը գազոնի ոռոգման ջրով ջրել՝ այդպիսով իրենց բողոքի իրավունքը իրացնող քաղաքացիներին զրկելով կանգնելու տարրական հնարավորությունից՝ մայթից, եթե ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը անհապաղ չապահովի նստացույցի մասնակիցներին կանգելու համար անհրաժեշտ մայթով, ապա նստացույցի մասնակիցները ստիպված կլինեն կանգնել հենց քաղաքապետարանի դիմացի փողոցում՝ դրանով խոչընդոտելով երթևեկությունը։ Նման քայլի ամբողջ պատասխանատվությունn ընկնելու է այս երկու պաշտոնյաների վրա»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել