Շրի Լանկայում ցուցարարները ներխուժել և գրավել են նախագահի նստավայրը

Շրի Լանկայի Կոլոմբո քաղաքում հազարավոր ցուցարարներ ներխուժել և գրավել են նախագահի նստավայրը։

Այս մասին գրում է The Guardian-ը։

Երկրում հուլիսի 8-ից տնտեսական ճգնաժամի պատճառով սկսված բողոքի զանգվածային ցույցեր են սկսել։

Ցուցարարները պահանջել են նաև Շրի Լանկայի նախագահ Գոտաբայա Ռաջապակսային հեռանալ պաշտոնից։ Ցույցին ներկա էին տասնյակ հազարավոր մարդիկ, չնայած վառելիքի շարունակական դեֆիցիտին, որը դժվարացնում է տեղաշարժը։

Որոշ վայրերում ոստիկաններն արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ են կիրառել ցուցարարների դեմ, կրակոցներ են հնչել օդ։ Բայց երբ ցուցարարները համառել և շարժվել են դեպի նախագահի պաշտոնական նստավայր, ոստիկանական պատնեշները կոտրվել են և բողոքի ակցիայի մասնակիցները մտել են նախագահական շենք։

Ռուսական ՏԱՍՍ-ը՝ հղում անելով «Ֆրանս-պրես» գործակալության աղբյուրներին, գրում է, որ ցուցարարների ներխուժումից րոպեներ առաջ նախագահ Գոդաբայա Ռաջապաքսը լքել է նախագահական նստավայրի տարածքը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել