Հարգելի՛ գործընկերներ, ՀՀ նոր քրեական դատավարության օրենսգրքով վարույթին խոչընդոտելը՝ որպես խափանման միջոցի կիրառման հիմք, չի վերացվել։ Այս մասին հայտնում է Իրավաբանական գիտությունների դոկտոր Արթուր Ղամբարյանը։
«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Խափանման միջոցը կարող է կիրառվել, եթե դա անհրաժեշտ է՝ ․․․ 3) մեղադրյալի կողմից իր վրա սույն օրենսգրքով (․․․) դրված պարտականությունների կատարումն ապահովելու համար: Իսկ օրենսգրքով, որպես մեղադրյալի պարտականություն, սահմանված է «Մեղադրյալը պարտավոր է՝ ․․․ 3) չխոչընդոտել քրեական վարույթին, այդ թվում` ապօրինի չմիջամտել ապացուցման գործընթացին» (ՀՀ քր․ դատ․ օր․-ի 43-րդ հոդվածի 2-րդ մաս)։
Ուստի, մեղադրյալի՝ վարույթին չխոչընդոտելու նեգատիվ օրենսդրական պարտականության կատարումն ապահովելու նպատակով, ՀՀ քր․ դատ․ օր․-ի 116-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, կարող է կիրառվել խափանման միջոց, այդ թվում՝ կալանք։
Օրենսդիրը, ՀՀ քր․ դատ․ օր․-ի 116-րդ հոդվածի 2-րդ մասում վարույթին խոչընդոտելու ռիսկը չի նշել որպես խափանման միջոցի (կալանքի) առանձին հիմք, որպեսզի դատավարական կարգավորումները համապատասխանեցնի ՀՀ Սահմանադրության 27 -րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին»,-նշել է նա։