Կոռուպցիոն ենթադրյալ հանցագործություններով քրեական գործերի վարույթներով քննչական ենթակայության, գործերի բաշխման հետ կապված հարցերը հստակեցնելու եւ տարընթերցումները բացառելու նպատակով, ինչպես նաեւ դրանց նախաքննությունը պատշաճ եւ որակյալ իրականացնելու հրամայականով է պայմանավորված պատգամավորներ Արփինե Դավոյանի եւ Վլադիմիր Վարդանյանի հեղինակած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Օրենսդրական նախաձեռնությունն առաջին ընթերցմամբ քննարկվել է հուլիսի 6-ին գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանում:
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել ենթադրյալ կոռուպցիոն բնույթի գործերի արդյունավետ, բազմակողմանի, օբյեկտիվ քննություն:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ Մուշեղ Բաբայանը նշել է, որ օրենսդրական նախաձեռնությունը միտված է հստակեցնելու Քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումները:
Նա կոչ է արել կողմ քվեարկել նախագծին:
Խորհրդարանը քվեարկություններով ընդունել է օրվա ընթացքում քննարկված բոլոր օրենսդրական նախաձեռնությունները: