Այսօր արդեն 2-րդ անգամ Վանաձոր համայնքում չկայացավ ավագանու նիստը, որը հրավիրվել էր Քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից: Այս մասին այսօր՝ հուլիսի 6-ին, Ազգային ժողովի մտքերի փոխանակության ժամանակ ասաց Վահագն Ալեքսանյնը:
«Օրակարգում էր քաղաքում 2.6 միլիարդ դրամի սուբվենցիոն ծրագրերի իրականացումը: Պետք է վերակառուցվեր մանկապարտեզ, սպորտդահլիճ, քաղաքի համար գնել 5 աղբահան ավտոմեքենա; Այս ամենը չկայացավ, որովհետև խմբակցություններից մեկը չներկայացավ նիստին»,-նշեց պատգամավորը:
Նա կոչ արեց, որ վանաձորցիները պատասխանատվություն պահանջեն այն խմբակցությունից, որին ձայն են տվել:
Մանրամասները՝ տեսանյութում: