Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ուսհաստատությունից սովորողին տեղափոխելու և այլ ուսհաստատությունում ընդունելու համար

ԿԳ նախարարի N 1640-Ն /24.11.2010թ./ հրամանով հաստատված «Դպրոցական տարիքի երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու, սահմանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ընդգրկվող երեխաների կրթության կազմակերպման և հանրակրթական ուսումնական հաստատությունից սովորողին այլ ուսումնական հաստատություն տեղափոխելու/ազատելու կարգի» 25-րդ կետի համաձայն՝ սովորողին հաստատություն ընդունելու համար ծնողը (նրա օրինական ներկայացուցիչը) ներկայացնում է`

1) դիմում` ուղղված տնօրենին,

2) սովորողի հանրային ծառայության համարանիշի կամ դրանից օրենքով սահմանված կարգով հրաժարված լինելու մասին տեղեկանքի պատճենը,

3) 3×4 չափի լուսանկար՝ «Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում» սովորողի էլեկտրոնային անձնական գործում վերբեռնելու նպատակով,

4) եզրակացություն` «Կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների տեղեկատվական համակարգում» հաշվառված լինելու վերաբերյալ` տրված սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային կառավարման պետական մարմնի կողմից (ըստ անհրաժեշտության),

5) նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններից տեղափոխվելու դեպքում՝ տեղեկանք տվյալ հաստատությունում ուսումնառության ժամկետների, ուսումնասիրած առարկաների, ուսումնական տարվա ընթացքում տեղափոխվելիս՝ նաև ընթացիկ և կիսամյակային գնահատականների, բացակայությունների քանակի մասին,

6) եզրակացություն՝ տրված սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային կառավարման պետական մարմնի կողմից՝ հանրակրթական հատուկ դպրոց ընդունվելու համար (ըստ անհրաժեշտության),

7) նշված կարգի 29-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերով սահմանված դեպքերում` փաստաթուղթ զինվորական կոմիսարիատից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել