Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր սպանվել է 35 970 ռուս զինվոր

Պատերազմի սկզբից ուկրաինացիներին հաջողվել է վնասազերծել 35 970 ռուս զինվորի, հայտնում է Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբը։

Վերջինիս տվյալներով՝ ուկրաինական կողմը ոչնչացրել է ռուսական ուժերի տարբեր տեսակի տեխնիկա։

«Տանկ՝ 1584, զրահատեխնիկա՝ 3744, հրետանային համակարգեր՝ 801, MLRS՝ 246, ՀՕՊ համակարգեր՝ 105, ինքնաթիռներ՝ 217, ուղղաթիռներ՝ 187, օպերատիվ-մարտավարական անօդաչու թռչող սարքեր՝ 654, թեւավոր հրթիռներ՝ 14 ծ, նավ/նավակ՝ 15, ավտոմոբիլային տեխնիկա և ավտոցիստեռն՝ 2618, հատուկ տեխնիկա՝ 64»,- ասվում է գերատեսչության հաղորդագրությունում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել