Սերգեյ Շոյգուն Վլադիմիր Պուտինին զեկուցել է Լուգանսկի ազատագրման մասին

Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության տարածքի ազատագրման մասին։

Այս մասին գրում է РИА Новости-ին։

«Այսօր՝ 2022 թվականի հուլիսի 3-ին, Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Ս.Կ. Շոյգուն Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գերագույն հրամանատար Վ.Վ.Պուտինին զեկուցել է Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ազատագրման մասին»,-ասված է գերատեսչության մամուլի հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Ռուս զինվորականներից և Լուգանսկի Ժողովրդական Միլիցիայի մարտիկներից կազմված դաշնակից ուժերը նախօրեին շրջափակել են Լիսիչանսկը՝ Լուգանսկի շրջանի վերջին քաղաքը, որը գտնվում էր Ուկրաինայի անվտանգության ուժերի վերահսկողության տակ։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել