Հասանովը հրամայել է բանակին պատրաստ լինել կանխելու հայ ռևանշիստների սադրանքները

Հուլիսի 2-ին Ադրբեջանի Կենտրոնական հրամանատարական կետում երկրի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի գլխավորությամբ տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն։

Երկրի ՊՆ-ից հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել են փոխնախարարներ, զորքերի տիպի հրամանատարներ, գերատեսչության գլխավոր վարչությունների, վարչությունների ու ծառայությունների ղեկավարներ։ Տեսակապով հանդիպմանը միացել են «ազատագրված տարածքներում» (Խոսքը Արցախի օկուպացված տարածքների մասին է-խմբ․) տեղակայված զորամասերի և կազմավորումների հրամանատարները։

Հասանովը հանձնարարականներ է տվել՝ ցանկացած պահի պատրաստ լինել հայ ռեւանշիստական ​​ուժերի հնարավոր սադրանքները կանխելու համար։

Նա նաև կարգադրել է հատուկ ուշադրություն դարձնել հատուկ ջոկատայինների մարտական ​​պատրաստությանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել