Այս տարվա հուլիսին Երևանը դարձել է ռուսաստանցիների համար ամենազանգվածային արտասահմանյան զբոսաշրջային ուղղությունը, ըստ «ՏԱՍՍ»-ի համար հավաքագրված Aviasales-ի վիճակագրության: Ռուսների շրջանում ամենահայտնի ճանապարհորդական ուղղությունների տասնյակում են նաև Ստամբուլը և Անթալիան:
«Երևանը հուլիս ամսվա ամենաշատ ամրագրված ուղղությունների վարկանիշում զբաղեցրել է յոթերորդ տեղը. Aviasales-ի միջոցով ձեռք բերված բոլոր ավիատոմսերի 2.9%-ը բաժին է ընկնում Հայաստանի մայրաքաղաքին: Մեկ անձի համար դեպի Երևան թռիչքների միջին տոմսը հուլիսին 26 հազար ռուբլի է արժեցել»,-հայտնում է աղբյուրը։
Ինչպես հետևում է Aviasales-ի տվյալներից, անցյալ տարվա հուլիսին Ռուսաստանից Երևան չվերթի տոմսի միջին արժեքը կազմել է 20 հազար ռուբլի, 2022 թվականի հուլիսին դեպի Ստամբուլ՝ գրեթե 40 հազար ռուբլի (մեկ տարի առաջվա 24,8 հազար ռուբլու դիմաց), դեպի Անթալիա՝ ավելի քան 44 հազար ռուբլի (նախորդ տարվա 23,2 հազար ռուբլու դիմաց):
Ինչ վերաբերում է ներքին ուղղություններին, ապա Սոչին դարձել է ռուսների շրջանում ամենապահանջված քաղաքը։ Ամենահայտնի ուղղությունների թոփ 10-ում ներառվել են նաև Սանկտ Պետերբուրգը, Մոսկվան, Կալինինգրադը, Մախաչկալան, Մինվոդին և Կազանը: