Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայի հյուսիսում նոր ռազմական գործողությունը կարող են սկսել ցանկացած պահի։
«Ես միշտ եմ ասում, որ գիշերը ցանկացած պահի կարող ենք սկսել գործողությունը։ Անհանգստանալու և շտապելու կարիք չկա, հատկապես, որ մենք աշխատում ենք այդ շրջանում։ Կսկսենք գործողությունը, երբ գա դրա ժամը»,- Էրդողանի խոսքերն է մեջբերել NTV հեռուստաալիքը։
Ավելի վաղ թուրքական իշխանությունները հայտարարել էին, որ իրենց զինուժը ամբողջությամբ պատրաստ է անդրսահմանային գործողությանը։