Կառավարության որոշմամբ սահմանվում է ՀՀ քաղաքացու անձնագրի տրամադրման համար պետական տուրքի չափը։
Համաձայն որոշման՝ հին նմուշի անձնագրի համար սահմանվում է 1000 դրամ պետական տուրք, 25000՝ դրամ կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրի տրամադրման համար, 3000՝ դրամ նույնականացման քարտի տրամադրման համար։
Նշենք նաև, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացու նույնականացման քարտ ունեցող կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացու նույնականացման քարտ ստանալու դիմում ներկայացրած քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է 10 տարի վավերականության ժամկետով:
Հայաստանի Հանրապետության քաղաքացու նույնականացման քարտ չունեցող քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է 2 տարի վավերականության ժամկետով: ՀՀ քաղաքացու կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիրը և նույնականացման քարտը տրամադրվում են 10 տարի վավերականության ժամկետով։