Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի առջև դրված է պատասխանատվության մեծ բաժին․ Արթուր Դավթյան

Ազգային ժողովը քննարկում է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի 3 դատավորի ընտրության հարցը: Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրվել են 9 անձի, այդ թվում՝ Արթուր Դավթյանի, Նաիրա Հովսեփյանի և Աղասի Մկոյանի թեկնածությունները:

Արթուր Դավթյանը 1998 թվականից առ այսօր Փաստաբանների պալատի անդամ է, 2019 թվականի հունվարի 24-իդ Փաստաբանական դպրոցի դասախոս է, 2019 թվականից 7-րդ և 8-րդ գումարման Ազգային ժողովների պատգամավոր է՝ առ այսօր։

«Հաշվի առնելով հակակոռուպցիոն դատարանների մասնագիտական առանձնահատկությունները, պետք է ընդունել, որ նրանց բացառիկ կարևորությունից բացի կարող են ի հայտ գալ նաև դեռևս շտկման կարիք ունեցող օրենսդրական բացեր, որոնք անհապաղ բարեփոխման և իրավունքի հիմքերի կատարելագործման համար օրենսդրի հետ համագործակցությունը միայն կարող է ծառայել ի շահ պետության և հանրությանը։ Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանին են ենթակա քաղաքացիական դատավարության կարգով պետության գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանության հայցերով և «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա գույքի բռնագանձման հարցերով հարուցված քաղաքացիական գործերը, այս կերպ՝ հակակոռուպցիոն քաղաքացիական գործերը, որտեղ և ներդնելու եմ իմ երկարամյա իրավաբան-փաստաբանի փորձառությունը՝ ի նպաստ իրավական պետության զարգացմանը։ Պետք է ընդունել այն փաստը, որ որպես նոր ձևավորվող դատարան՝ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի առջև դրված է պատասխանատվության մեծ բաժին։ Պալատը նախադեպային իրավունք ստեղծելու իր գործունեության համաձայն պետք է հիմքեր ստեղծի անձին Սահմանադրության երաշխավորված դատական բողոքարկման և իրավունքի իրացումն ապահովելու համար։ Միաժամանակ՝ իր նախադեպային որոշումների շնորհիվ ներպետական դատական ատյաններում գործերի քննության համար կստեղծվի օրենքի միատեսակ կիրառման արդյունավետ պրակտիկա, որի արդյունքում հնարավոր չափով կկրճատվեն հետագա նույնանման բողոքների քանակները»,-իր ելույթում ասաց նա։

Արթուր Դավթյանի կենսագրությանը ծանոթացեք այստեղ։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել