«Իմ կայացրած ցանկացած որոշման համար պատասխանատու եմ լինելու»․ Լիզա Գրիգորյանը՝ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորի թեկնածու

Ազգային ժողովը քննարկում է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի 3 դատավորի ընտրության հարցը: Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրվել են 9 անձի, այդ թվում՝ Լիզա Գրիգորյանի, Կարեն Թումանյանի և Լիպարիտ Մելիքջանյանի թեկնածությունները։

Լիզա Գրիգորյանը 2017 թվականի դեկտեմբերի 12-ից զբաղեցնում է Երևան քաղաքի առաջին ատյանի ի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը։

«Կարևորում եմ Վճռաբեկ դատարանի դերը հակակոռուպցիոն գործընթացքում, որը որդեգրել է ՀՀ-ն։ ՀՀ կողմից նշված քաղաքականությունն իրականացնելու համար խիստ կարևորում եմ Վճռաբեկ դատարանի դատավորի անկախությունը և մասնագիտական բարձր պատրաստվածությունը։ Վերջերս կայացրած Սահմանադրական դատարանի որոշումը՝ Վճռաբեկ դատարանների որոշումների պատճառաբանվածության վերաբերյալ, սկիզբն է դնում այն հրամայականի, որ Վճռաբեկ դատարանը պետք է պատասխանատու լինի յուրաքանչյուր որոշման համար և իր պատասխանատվությամբ պետք է բացառի այլ որոշման կայացման հնարավորությունը։ Ես ունակ եմ և պատրաստ եմ ստանձնելու այդ բարդ դերը և վստահեցնում եմ, որ իմ կայացրած ցանկացած որոշման համար պատասխանատու եմ լինելու»,-իր ելույթում ասաց նա։

Լիզա Գրիգորյանի կենսագրությանը ծանոթացեք այստեղ։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել