Վճռաբեկ դատարանում վարչական պալատի ստեղծմամբ հնարավորություն ենք ունենալու թոթափել ծանրաբեռնվածությունը մյուս ատյաններում․ Քրիստինե Մկոյան

Ազգային ժողովը քննարկում է Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի 3 թեկնածուների ընտրության հարցերը։ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է 9 անձի, այդ թվում՝ Հակոբ Գրիգորյանի, Քրիստինե Մկոյանի և Արթուր Պողոսյանի թեկնածությունները։

Քրիստինե Մկոյանը 2013 թվականի նոյեմբերի 26-ից զբաղեցնում է Վերաքննիչ վարչական դատարանի դատավորի պաշտոնը։

«Հարկ է փաստել, որ վարչական պալատի ստեղծումը կարևորվում է նաև նրանով, որ անհրաժեշտ գործիքակազմ է հանդիսանալու հասարակական հարաբերությունների զարգացմանը զուգընթաց վարչական արդարադատության առջև ծառացող և վարչադատավարական առանձնահատկությունների հաշվառմամբ լուծում պահանջող խնդիրների լուծմանը, ինչն էլ իր հերթին նպաստելու է վարչաիրավական հարաբերություններում առկա խնդիրների բարձր ատյանի կողմից արագ արձագանքմանը՝ ստանալով համապատասխան իրավական լուծումներ, ըստ այդ ապահովելով օրենքի միատեսակ կիրառությունը»,-ասաց նա։

Քրիստինե Մկոյանի կենսագրությանը ծանոթացեք այստեղ։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել