Ազգային ժողովը քննարկում է Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի 3 թեկնածուների ընտրության հարցերը։ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է 9 անձի, այդ թվում՝ Արթուր Առաքելյանի, Արա Բաբայանի և Արծրուն Միրզոյանի թեկնածությունները։
Նշենք, որ Արթուր Առաքելյանը 2010թ․-ի դեկտեմբերի 1-ից մինչ օրս զբաղեցնում է Վարչական դատարանի դատավորի պաշտոնը։
Նա դատական իշխանության անհրաժեշտ լուծման ենթակա մի շարք խնդիրների անդրադարձավ, այդ թվում՝ դատարանների բեռնաթափման խնդրին, սոցիալական խնդիրների բարելավմանը, դատարանների հեղինակության բարձրացմանը։
«Վերջին խնդրի լուծման համար բոլորն ունեն որաշակի աշխատանք, բայց հիմնականում կցանկանայի զանգվածային լրատվության միջոցների հետ կապված խնդրին անդրադառնալ, որովհետև մարդիկ, որոնք ընդհանրապես չեն եղել դատարանում, չգիտեն ինչ է դատարանը՝ կարդալով ինչ-որ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ հոդված՝ դատական իշխանության մասին, միանգամից կարծիք են ձևավորում, հաղորդում են հարևաններին, ընկերներին և այդպես տարածվում է ամեն ինչը։ Էլի եմ ասում՝ մարդ, որն ընդհանրապես դատարան չի մտել, ունի արդեն ձևավորված կարծիք։ Ինչի վրա է դա ձևավորված՝ ոչ-ոք չգիտի։ Այս առումով, ինձ թվում է, որ ԶԼՄ-ները պետք է աշխատեն հնարավորինս օբյեկտիվ ներկայացնել ամեն ինչ»,-իր ելույթում ասաց նա։
Արթուր Առաքելյանի կենսագրությանը ծանոթացեք այստեղ։
Մանրամասները՝ տեսանյութում