Գագիկ Ջհանգիրյանը հիմա վիրահատության է ենթարկվում․ Դավիթ Խաչատուրյան

Ազգային ժողովը քննարկում է Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թեկնածուի ընտրության հարցը։ Թեկնածուների ԱԺ-ում ներկայացնում է Բարձրագույն դատական խորհրդի անդամ Դավիթ Խաչատուրյանը։

Պատգամավոր Սարգիս Խանդանյանը՝ հարց ուղղելով նրան, նշեց, որ Ազգային ժողովի կանոնակար օրենքի համաձայն՝ Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուներին Ազգային ժողովում ներկայացնում է ԲԴԽ նախագահը։ «Կարո՞ղ եք պարզաբանել, թե ինչու ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարողը չի ներկայացնում թեկնածուներին՝ Ազգային ժողովում»,-ասաց պատգամավորը։

Դավիթ Խաչատուրյանը պարզաբանեց․ «Գագիկ Ջհանգիրյանը վիրահատության է հիմա ենթարկվելու կամ արդեն վիրահատության է ենթարկվում այս պահին։ Այս առողջական խնդիրների պատճառով ես եմ իրեն փոխարինելու։ Ուղղակի մինչ այս պահը հայտնի չէր՝ ենթարկվելու է վիրահատության, թե՝ ոչ։ Համենայն դեպս ես եմ իր պարտականությունները ժամանակավորապես կատարելու»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել