Թուրքիայի իշխանությունները կասկածում են, որ Մարմարիսում անտառային հրդեհները դիվերսիայի հետևանք են

Թուրքիայի իշխանությունները կասկածներ ունեն, որ Մարմարիս առողջարանային քաղաքում մոլեգնող անտառային հրդեհները դիվերսիայի հետևանքով են տեղի ունեցել: Այս մասին հայտարարել է գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Վահիտ Քիրիշչին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Նշենք, որ Թուրքիայի Մուղլա նահանգի անտառտնտեսության վարչությունը հունիսի 21-ին հայտնել է, որ Մարմարիսում ուժեղ անտառային հրդեհ է բռնկվել և քամու ուժեղ պոռթկումների պատճառով կրակը շարունակում է տարածվել։

Լրատվամիջոցների տվյալներով՝ հրդեհների մարմանը մասնակցել է 20 ուղղաթիռ և 14 ինքնաթիռ։

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ այսօր՝ հունիսի 22-ին, Մարմարիսում ուղղաթիռով զննում է իրականացրել և խոստացել պատասխանատվության ենթարկել մեղավորներին։

Ներկայումս ոլորտում աշխատում է 2600 մարդ։ Հրդեհի դեմ պայքարող ինքնաթիռների թիվը հասել է 41-ի։ 151 մարդ նախազգուշական միջոցառման նպատակով տարհանվել է տներից։ Հ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել