Red Air ավիաընկերության ինքնաթիռը Մայամիի միջազգային օդանավակայանում վայրէջք կատարելիս բռնկվել է։ Այս մասին հունիսի 22-ին հայտնել է NBC հեռուստաալիքը։
Նշվում է, որ ինքնաթիռը գալիս էր Դոմինիկյան Հանրապետության մայրաքաղաք Սանտո Դոմինգոյից։
Հեռուստաալիքի տվյալներով՝ խափանվել է ինքնաթիռի առջևի շասսին, ինչն էլ հավանաբար հրդեհի պատճառ է դարձել։
Փրկարարներն արագորեն ժամանել են վթարի վայր և մարել կրակը։ Հայտնի է, որ օդանավում 126 մարդ է եղել, բոլորն էլ ողջ են։ Երեք հոգի թեթև վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց։