3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Վրաստանում

Այսօր՝ հունիսի 19-ին, ժամը 12:43-ին Սամեբա գյուղի մոտակայքում 3.0 (ML) մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։

Վրաստանը միջին սեյսմիկ ակտիվության երկիր է։ Վերջին շրջանում պարբերաբար երկրաշարժեր են տեղի ունենում Դմանիսիի շրջանում, ինչպես նաև Նինոծմինդայի շրջանի Սամեբա գյուղին հարող տարածքում։

Հիշեցնենք, երկու օր առաջ ևս՝ հունիսի 17-ին, ժամը 05:09-ին Սամեբա գյուղի մոտակայքում 4,0 (ML) մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել