Հնդկաստանում ջրհեղեղների պատճառով զոհերի թիվը հասել է 63-ի

Հնդկաստանի հյուսիսարևելյան Ասամ և Մեղալայա նահանգներում ջրհեղեղների և սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 63-ի: Այս մասին հայտնել է Press Trust of India լրատվական գործակալությունը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

Ավելի վաղ տեղական իշխանությունները հայտնել էին 31 զոհի մասին։ Լրատվական գործակալության տվյալներով՝ հզոր մուսոնային անձրեւների հետեւանքով առաջացած ջրհեղեղներից տուժել է 3,1 միլիոն մարդ։

Մոտ 10 մարդ, այդ թվում՝ երեք երեխա, անհետ կորել է։ NDTV հեռուստաալիքի տվյալներով՝ Ասսամում մոտ 4 հազար գյուղ հայտնվել է հեղեղումների գոտում, 156 հազար մարդ տեղափոխվել է իշխանությունների կողմից ստեղծված 514 ժամանակավոր կացարանի ճամբարներ։ Տեղատարափներն ու սողանքները վնասել են առնվազն 234 տեղական ճանապարհ և 16 կամուրջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել