Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևանում հունիսի 17-ի և 18-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:
Հունիսի 19-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 22-ի ցերեկը և երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ արագությամբ:
Հանրապետության տարածքում`
Հունիսի 17-ին կեսօրից հետո, 18-19-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 22-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ:
Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Հունիսի 20-21- ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 17-19-ին աստիճանաբար կբարձրանա 2- 4 աստիճանով: