Ալիևը փորձում է վախեցնել պաշտոնական Երևանին. «Եթե մեզ այս թույլտվությունը չտրվի․․․»

«Զանգեզուրի միջանցքի» (չակերտները՝ Iravaban.net-ի) վաղ բացումը տարածաշրջանում խաղաղության ապագայի հիմնարար տարրերից մեկն է։ Այս մասին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը։

«Եթե մեզ այս թույլտվությունը չտրվի, ապա դժվար կլինի խոսել խաղաղության մասին, և Ադրբեջանի բոլոր ջանքերը՝ ուղղված Հայաստանի հետ նորմալ համակեցություն և բարիդրացիական հարաբերություններ հաստատելուն, կտապալվեն»,- ասել է նախագահը Բաքվի IX գլոբալ ֆորումի բացման ժամանակ։

Ադրբեջանը, նրա խոսքով, իրավունք ունի պահանջել բացել «Զանգեզուրի միջանցքը» (չակերտները՝ Iravaban.net-ի), քանի որ Հայաստանը ստորագրել է համապատասխան հայտարարություն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել