Քիչ առաջ ավարտվեց իմ վերջին աշխատանքային օրը․ Եվա Թովմասյան

Սահմանադրական դատարանի նախկին մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սիրելի ընկերներ և գործընկերներ,

Քիչ առաջ ավարտվեց իմ վերջին աշխատանքային օրը Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղարի պաշտոնում։

Բոլոր լրագրողներից և առհասարակ այն մարդիկանցից, որոնց հետ այս ընթացքում խաչվել ենք աշխատանքային հարթակում, անչափ շնորհակալ եմ համագործակցության, մեկս մյուսից սովորելու, մեկս մյուսին նեցուկ լինելու բոլոր առիթների համար։ Անկեղծորեն շնորհակալ եմ նաև համատեղ աշխատանքի բոլոր սուր անկյունների համար, քանի որ համոզված եմ դրանից էլ ենք սովորում, հասկանում, խոհեմանում։

Համոզված եմ, որ մեր պետական համակարգի ներուժի շարունակական զարգացման համար կենսական է մնայունին զուգահեռ թարմ ուժերի, նոր մասնագիտական մոտեցումներին, նոր լուծումներին, այսինքն նոր մարդկանց պարբերաբար տեղ տալը։ Իմ ժամանակը լրացավ, հուսով եմ, որ կարողացա օգտակար լինել։

Հ.Գ.Ավանդական դարձած հարցերից խուսափելու համար էլ միանգամից ասեմ, որ դիմումս ներկայացրել եմ ինքնուրույն, ինչպես ասում են, առողջ գիտակցությամբ և հստակ հիշողությամբ»,- գրել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել