Ես անձնական մեքենան չունեմ, թե չէ կմիանայի այդ նախաձեռնությանը և հաճույքով որևէ տեղից մեկնելով ինձ հետ կտանեի այդ մարդկանց. Կարեն Անդրեասյան

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն արդեն պաշտոնական հաղորդագրություն է ուղարկել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որպեսզի վերջինս ներկայացնի այն իրավական և տնտեսական հիմքերը, որոնց արդյունքում թանկացել է տրանսպորտը: Այս մասին լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպմանն ասաց Կարեն Անդրեասյանը:
Ըստ նրա` տրանսպորտի գնի բարձրացումը գուցե արդարացված լիներ այն դեպքում, երբ հարմարեցված լինի հաշմանդամներին: Միաժամանակ նշեց, որ միակ հանգամանքը, որը հնարավոր է մեկնաբանել առանց քաղաքապետարանից պատասխան ստանալու, հետևյալն է. «Տարակուսելի է այն հանգամանքը, որ ընդամենը 3-4 ամիս առաջ քաղաքապետը խոստանում էր, որ տրանսպորտը չի թանկանալու: Ինձ համար հետաքրքիր է և ես ակնակալում եմ լսել այն հիմավորումները, որ կներկայացնի քաղաքապետարանը, թե ինչը փոխվեց այս չորս ամսվա ընթացքում»:

Պաշտպանը նշեց նաև, որ ինքը հարգում է բոլոր այն անհատներին, ովքեր իրենց մեքենաներով քաղաքացիներին անվճար տեղափոխում են. «Ես ինքս իմ անձնական մեքենան չունեմ, թե չէ կմիանայի այդ նախաձեռնությանը և հաճույքով որևէ տեղից մեկնելով ինձ հետ կտանեի այդ մարդկանց»,- ապա հավելեց, որ եթե ինքը օգտվեր տրանսպորտից ապա կվճարեր 150 դրամ. «Ես ինքս, որպես մարդ չեմ կարող չտալ այլ մարդուն հասանելիքը: Նման դեպքում կնախընտրեի ընդհանրապես չօգտվել տրանսպորտից»:
Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել