Հայաստանում շարունակվում է կորոնավիրուսի դեմ պատվաստումային գործընթացը։
Հունիսի 12-ի դրությամբ Հայաստանում Covid-19-ի դեմ պատվաստվել է 2 միլիոն 207 հազար 307 քաղաքացի։
Առաջին դեղաչափով պատվաստվել է 1 միլիոն 136 հազար 403 քաղաքացի, երկրորդով՝ 1 միլիոն 9 հազար 922 քաղաքացի։
Երրորդ՝ բուստեր դեղաչափով պատվաստվել է 56 հազար 560 քաղաքացի։