Սննդի անվտանգության փորձագետ Բաբկեն Պիպոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ակցիա, զեղչ, աննախադեպ…
Ընկերություններն արդեն «զեղչերի» մասին գովազդային հոլովակներ ավելի շատ են նկարում, քան բուն իրենց բրենդի:
Նկարում են, որովհետև ոչ մեկ չի արգելում մոլորեցնել սպառողներին՝ ազատ գործում են: Նախորդ տարվա վերջին, թվում էր, թե խնդիրը վերջապես կլուծվի: ՄՊՀ (Մրցակցության պաշտպանության հանձնաժողով)-ն օրենսդրական կարգավորումներ էր մշակել: Բավական ակտիվ էլ քննարկումներ նախաձեռնեցին, թե բիզնեսի, թե սպառողական շահերը ներկայացնող կառույցների հետ: Խնդրում էին արագ կարծիք տալ, որ արագ տանեն ԱԺ՝ խնդիրը լուծվի:
Ամեն ինչ կարող էր այլ լիներ, եթե չլիներ էկոնոմիկայի նախարարությունը ու չորոշեր, որ իրենց ոլորտն է, իրենք կմշակեն: Հերիք չի իրենց անելիքը չեն անում, դեռ մի բան էլ խանգարում են, որ մյուսներն անեն՝ խանդում են «վիդիտե լի»: