Անհամաչափ, բիրտ ուժ կիրառելով, վնասվածքներ պատճառելով` բերման են ենթարկել մեր Տաթևին. պատգամավոր

Մեր Տաթևին քիչ առաջ անհամաչափ, բիրտ ուժ կիրառելով, վնասվածքներ պատճառելով` բերման են ենթարկել. այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը:

«Տաթևը Բաղրամյան 26 էր գնացել խաղաղ բողոքի գործողություն իրականացնելու` 44-օրյա պատերազմի ընթացքում իր գերեվարված քեռուն և մյուս գերիներին օր առաջ Հայրենիք վերադարձնելու պահանջով»,-նշել է նա:

Հիշեցնենք, որ «Դիմադրություն» շարժումը Ֆրանսիայի հրապարակից գնացել էր Բաղրամյան 26: Այստեղ անցկացվում էր ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի հերթական նիստը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել