«Փաստաբանը գա, դատավորին սեղանի տակ ման գա՞»․ Արամ Վարդևանյան

Այսօր պետք է տեղի ունենար Իգոր Խաչատուրովի կալանավորման դեմ վերաքննիչ բողոքի քննությունը․ այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

«Դատավոր Տիգրան Սիմոնյանը, ով ավելի հայտնի է, որպես Շրջակա միջավայրի նախկին նախարար Ռոմանոս Պետրոսյանի տեղակալ, պետք է ժամը 10։00-ին գար և դատական նիստը մեկնարկեր։ Փաստաբանը՝ Միհրան Պողոսյանը ներկա է եղել դատական նիստին, բայց որևէ դատավոր չի ներկայացել։ Դատավորը չի ներկայացրել իր նշանակած դատական նիստին։ Որքան արագ կալանավորում են մարդկանց, այդքան արագ պետք է քննեն կալանավորման դեմ միջնորդությունը, դա տարրական իրավունք է։ Ուզի, թե չուզի պետք է նիստ նշանակի դատավորը, քանի որ այսօր լրանում է եռօրյա ժամկետը և պարտավոր է նիստ անցկացնել»,-ասաց նա։

Նշենք, որ Ի.Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով, միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել