«Դիմադրություն» շարժման անդամները Բաղրամյան 26-ի մոտ են

«Դիմադրություն» շարժումը Ֆրանսիայի հրապարակից հասել է Բաղրամյան 26: Այստեղ անցկացվում է ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի հերթական նիստը:

Երեկ՝ հունիսի 9-ին, Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ գնալու են Բաղրամյան 26՝ հնչեցնելու իրենց պահանջները։ «Վաղը առավոտյան՝ ժամը 9:00-ին բոլորին հրավիրում ենք Ֆրանսիայի հարապարակ: Երևանում ՀԱՊԿ-ի կարևոր միջոցառում է տեղի ունենալու և մենք պետք է շարժվենք այդ ուղղությամբ: Այսօրվա հնչեցրած մեր պահանջները վաղը ևս պետք է հնչեցնենք, որովհետև դա շատ կարևոր է: Մենք միասին պայամանավորվել ենք, որ Հայաստան ժամանող ցանկացած պատվիրակության համար մեր ձայնը պետք է լսելի դարձնենք»,– նշել է Սաղաթելյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել