Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը երկուշաբթի օրը կոչով կդիմի ժողովրդին՝ կապված Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի Բելգրադ կատարած այցի չեղարկման հետ։ Այս մասին կիրակի հայտնել է Հանրապետության Ազգային հեռուստատեսությունը։
Հաղորդվում է, որ Սերբիայի նախագահը երեկոյան լուրերին ժամը 19:30-ին (Երևանի ժամանակով 21:30-ին) դիմելու է Սերբիայի քաղաքացիներին՝ կապված Բուլղարիայի, Հյուսիսային Մակեդոնիայի և Չեռնոգորիայի՝ Լավրովի ինքնաթիռի համար իրենց օդային տարածքը փակելու հետ:
Նշենք, որ ուրբաթ օրը ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը հունիսի 6-7-ը կայցելի Սերբիա, որի ընթացքում հանդիպումներ կունենան երկրի նախագահի հետ։