Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացել է օգտագործել իր զենքը այնպիսի թիրախների դեմ, որոնք դեռ չեն խոցվել, եթե Ուկրաինան այլ պետություններից ստանա հեռահար հրթիռներ։ Այս մասին ասել է Պուտինը «Ռոսիա 1» հեռուստաալիքին տված հարցազրույցում, փոխանցում է Украинская правда-ն:
«Եթե Կիևը ստանա հեռահար հրթիռներ, Ռուսաստանը հետևություններ կանի և իր ոչնչացման միջոցները կկիրառի այն օբյեկտների վրա, որոնք դեռ չեն խոցվել: Ոչ մի նոր բան չկա Կիևին ամերիկյան MLRS համակարգեր մատակարարելու մեջ, քանի որ ուկրաինական բանակը զինված է խորհրդային կարգի նմանատիպ համակարգերով՝ նույն հեռահարությամբ»,- ասել է նա։
ՌԴ նախագահը դա անվանել է «ուկրաինական ռազմական տեխնիկայի կորուստների փոխհատուցում» և նշել, որ «էապես ոչինչ չի փոխում դրանից»։
Հիշեցնենք, որ «Հյուսիս» օպերատիվ-մարտավարական խմբի հրամանատար Դմիտրի Կրասիլնիկովի խոսքով՝ Ուկրաինային անհրաժեշտ է հեռահար հակատանկային զենք՝ ռուսական հրետանային կայանքները ոչնչացնելու համար, որպեսզի հետևակը կարողանա կատարել իրեն առաջադրված խնդիրները։