Ես ուզում եմ, որ նա սա իր ականջին օղ անի. Վահագն Ալեքսանյանը՝ Իշխան Սաղաթելյանին

Հենց նոր քայլում էի Ազգային ժողովի միջանցքով, ամբողջ օրը գտնվել եմ այստեղ: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

«Ընկերներիս հետ մի շարք աշխատանքներ ենք կատարել, քննարկումներ ունեցել, բայց նոր միջանցքով քայլելիս լսեցի, որ շատ արագ վազող Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, թե «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները փախած են Ազգային ժողովից: Միակ մարդը, որը վերջին ամիսների ընթացքում ընդհանրապես ոտք չի դրել Ազգային ժողով, եղել և մնում է Իշխան Սաղաթելյանը: Նա իր ծոծրակը կտեսնի, բայց փախած «Քաղաքացիական պայամանագիր» խմբակցություն չի տեսնի: Ես ուզում եմ, որ նա սա իր ականջին օղ անի: Ինչ վերաբերվում է այս օրերին մեր կատարած աշխատանքներին, ապա դուք դա կտեսնեք հաջորդ քառօրյաի ընթացքում»,- ասաց նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել