«Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը՝ Աշոտ Երկաթը, Ֆրանսիայի հրապարակում կոչով դիմեց այն մարդկանց, ովքեր հարյուրամյակներ շարունակ ծափահարել են իրենց հերոսներին՝ միանալ շարժմանը։ Նա խնդրեց մարզիկներին, ովքեր աշխարհի տարբեր հարթակներում կերտել են հաղթանակ և իրենց ուսերի վրա տարել են Հայաստանի դրոշը՝ այսօր, վաղը նրանք լինեն այս հարթակում իրենց դրոշներով հանդերձ. «Եթե իրենք չեկան, ո՞ւմ դրոշն են բարձրացնելու իրենց ուսերի՝ Ադրբեջանի՞, Թուրքիայի՞, թե՞ թուրանի»։
Խոսքն ուղղեց քանդակագործներին, խաչքարագործներին, ովքեր Քրիստոսի արձանն են կերտում ու հարց տվեց. «Դուք վաղը ո՞ւմ արձանն եք կառուցելու՝ Աթաթուրքի՞ արձանը, Էրդողանի՞, թե՞ Ալիևի արձանը։ Ինչո՞ւ դուք այստեղ չեք, ձեր ժողովրդի կողքին չե՞ք»։
Խոսքն ուղղեց գրականագետներին, լեզվաբաններին, պատմաբաններին. «Ի՞նչ պատմության, լեզվի մասին է խոսքը, երբ վաղը ձեզ պարտադրելու են թուրքերի լեզուն»։
Խոսքն ուղղեց նկարիչներին, ովքեր հարյուրամյակներ շարունակ Մասիս ու Սևանա լիճ են նկարել. «Վաղն ի՞նչ եք նկարելու, ո՞ւմ է պետք լինելու ձեր Մասիսն ու Սևանա լիճը»։
«Խնդրում եմ՝ միասին բռունցքները բարձրացնենք ու գոռանք՝ ռևանշք լինելու է»,-ասաց նա ու հրապարակում հավաքված քաղաքացիները վանկարկեցին «ռևանշ լինելու է»։
Մանրամասները՝ տեսանյութում։