Երկրի բարձրագույն օրենսդիր մարմնում, խորհրդարանական կառավարման երկրում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրաժարվեց քննարկել երկրի կենսական նշանակություն ունեցող հարցերը, Ֆրանսիայի հրապարակում, ԱԺ արտահերթ նիստի չկայանալուց հետո, հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը։
Նա հայտարարեց, որ դեռ 4 ժամ ԱԺ նիստը բաց է և դեռ այդքան ժամանակ կա «խելքի գալու համար»։
«Այս պահին մեր պատգամավորները դուրս են եկել, գալիս են հրապարակ։ Մինչև իրենք կհասնեն, հրապարակում կարճ հանրահավաք տեղի կունենա, ելույթ կունենան Յուրի Խաչատուրովը և Աշոտ Մինասյանը։ Դրանից հետո պատգամավորները կհասնեն հրապարակ, կորոշենք հետագա անելիքը»,-նշեց նա։
Հիշեցնենք, որ ընդդիմադիրների կողմից այսօր հրավիրված նիստին քվորում չապահովվեց, ներկայացել էր 33 պատգամավոր։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ավելի վաղ հայտարարել էր, որ խորհրդարանական մեծամասնությունը նիստին չի մասնակցելու։