Անշարժ գույքի գնահատման ստանդարտներ կսահմանվեն

Կադաստրի կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել անշարժ գույքի գնահատման ստանդարտները և գնահատողի վարքագծին ներկայացվող պահանջների մասին կառավարության որոշման նախագիծ։

Գնահատման ընդհանուր ստանդարտում ներկայացված են գնահատման բոլոր տեսակի առաջադրանքների իրականացման պահանջները, այդ թվում՝ գնահատման առաջադրանքի պայմանների ձևակերպումը, գնահատման արժեքի տեսակները, գնահատման նախադրյալները, գնահատման մոտեցումներն ու մեթոդները, գնահատման աշխատանքների ընթացակարգը, ինչպես նաև գնահատման արդյունքների ձևակերպման նկատմամբ պարտադիր պահանջները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել