Դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունից բխող 2021-2023 թվականների գործողությունների ծրագրի 5-րդ նպատակով նախատեսված է դատական իշխանության անկախության և անաչառության ամրապնդումը։ Այս նպատակի առանձնահատուկ նպատակներից է դատավորների նկատմամբ հանրային վստահության բարձրացումը։
Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից մշակված և հրապարակված ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թթ ռազմավարության շրջանակներում դատական իշխանության անկախության և անաչառության ամրապնդման վերաբերյալ ընդունված իրավական ակտերի վերլուծության համաձայն՝ վերոնշյալ առանձնահատուկ նպատակը չի կատարվել։
Այս գործողությամբ նախատեսված է՝ հանրության մոտ դատական իշխանության դերի ընկալման և դրա նկատմամբ վստահության բարձրացմանն ուղղված իրազեկման միջոցառումների ձեռնարկում։
Համաձայն ՀՀ ԱՆ-ի կողմից հրապարակած «Հայաստանի Հանրապետության Դատական և իրավական բարեփոխումների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» 2019 թվականի հոկտեմբերի 10-ի N 1441-L որոշմամբ հաստատված գործողությունների ծրագրերի 2019, 2020, 2021 թվականներին կատարման ենթակա ընթացքի վերաբերյալ, որոնք կատարվել են 2021 թվականի առաջին և երկրորդ կիսամյակներում» զեկույցի՝ ներկայումս այս ուղղությամբ բանակցություններ են տարվում միջազգային գործընկերների հետ՝ արդիական էլեկտրոնային հաղորդակցության ծրագրերի ներդրման և գործարկման նպատակով։
Վերլուծության համաձայն՝ այս գործողության շրջանակներում չեն կատարվել աշխատանքներ։
—————
Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից մշակված ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրերի 2019-2021 թվականների կատարման այլընտրանքային հասարակական մշտադիտարկման զեկույցն ամբողջությամբ՝ այստեղ ։