Kalush Orchestra-ն աճուրդում վաճառել է «Եվրատեսիլ» երգի մրցույթի հաղթողների գավաթը, փոխանցում է Интерфакс-Украина-ն։
««Եվրատեսիլ» 2022 երգի մրցույթի հաղթողների գավաթը, որը Kalush Orchestra-ի տղաները բերեցին Ուկրաինա, այժմ դառնում է Wide Beat կրիպտո համայնքի սեփականությունը», – ասել են աճուրդի կազմակերպիչները։
բյուրեղապակյա միկրոֆոնը վաճառվել է 900 հազար դոլարով։
Նշվում է, որ աճուրդի ընթացքում հավաքված միջոցները կուղղվեն Ուկրաինայի Զինված ուժերի համար անօդաչու թռչող սարքի ձեռքբերմանը, որը ներառում է երեք ինքնաթիռ և ցամաքային կառավարման կայան։