ԵՄ 27 երկրների մշտական ներկայացուցիչների կոմիտեին չի հաջողվել համաձայնության գալ Ռուսաստանի դեմ նավթային էմբարգոյի ավելի թեթև տարբերակի շուրջ ԵՄ գագաթնաժողովից առաջ հրավիրված արտակարգ հանդիպման ժամանակ, Reuters-ին հայտնել է ԵՄ աղբյուրը:
Նրա խոսքով, այսօր տեղի է ունեցել Կորեպերի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել է ռուսական նավթի մատակարարումների արգելքը։ Դեսպանները նախատեսում են որոշ մանրամասներ քննարկել երկուշաբթի օրը կայանալիք լրացուցիչ հանդիպման ժամանակ, քանի որ համաձայնություն ձեռք չի բերվել։