Էրդողանը հայտարարել է՝ չի հեռանա Թուրքիայից մինչև իր մահը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կիրակի օրը պատասխանել է ընդդիմադիր քաղաքական գործիչների այն պնդումներին, թե ինքը մտադիր է փախչել հանրապետությունից՝ ասելով, որ կմնա երկրում մինչև իր մահը, փոխանցում է ТАСС-ը։

«Մենք այստեղ ենք լինելու մինչև մեր վերջին շունչը։ Ըստ նրանց՝ Թայիփ Էրդողանը մարդ է, ով կարող է փախչել երկրից։ Բայց ահա Էրդողանը Աթաքոյում է (Ստամբուլի թաղամաս – նշում է ТАСС-ը)։ Մենք այստեղ ենք մինչև մահ», – ընդգծել է նա Ստամբուլի գրավման տարեդարձի կապակցությամբ կազմակերպված հանրահավաքում։

Մայիսի 25-ին Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության (CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն մեղադրել է Էրդողանի ընտանիքին ԱՄՆ միլիոնավոր դոլարներ տեղափփոխելու համար։ Քըլըչդարօղլուն խոստացել է նաև հրապարակել Էրդողանի «փախուստի ծրագրի մանրամասները»։ Էրդողանն իր հերթին դատական ​​հայց է ներկայացրել նրա դեմ։ Էրդողանը նյութական վնասի չափը գնահատել է մեկ միլիոն թուրքական լիրա (61.000 դոլար)։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել