Դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարության ռազմավարական նպատակներից է դատական իշխանության հանրային հաշվետվողականության կառուցակարգերի բարելավումը։
Այս նպատակի ռազմավարական ուղղություններից է Բարձրագույն դատական խորհրդի որոշումների ընդունման գործընթացի բարելավում, թափանցիկության և պատճառաբանվածության ապահովում
Ռազմավարության մեջ նշվում է, որ ներկայումս Բարձրագույն դատական խորհրդի որոշումներն ընդունվում են փակ գաղտնի քվեարկությամբ, ինչն առաջացնում է հասարակության անվստահությունը և կասկածի տակ է դնում որոշումների ընդունման հարցում խորհրդի անդամների անկախությունը և հաշվետվողականությունը։
Բացի այդ, առանձին որոշումների պարագայում օրենքում բացակայում է դրանց պատճառաբանման պահանջը։
Ի հավելումն, Բարձրագույն դատական խորհրդի կողմից որոշումներ ընդունելու համար սահմանված անհրաժեշտ ձայների քանակը ներկայումս առաջացրել է այդ մարմնի կողմից կարևորագույն որոշումներ ընդունելու անհնարինության, հատկապես նաև այն դեպքերում, երբ ԲԴԽ անդամներից մեկն օրենքով սահմանված կարգով հայտնում է ինքնաբացարկ:
Հարկ է նշել, որ ռազմավարության շրջանակներում 2020 թվականին մշակվել և ԱԺ կողմից 2021 թվականի ապրիլի 14-ին ընդունվել է ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ 331-Ն օրենքը։