Հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակներում պետք է իրականացվի հակակոռուպցիոն քաղաքականության մշակման համար պատասխանատու մարմինների, ՀԿ-ների կարողությունների զարգացում

Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրով պետք է իրականացվի  հակակոռուպցիոն քաղաքականության մշակման համար պատասխանատու մարմինների, հասարակական կազմակերպությունների կարողությունների զարգացում։

Կիրառված մեթոդաբանության և ենթադրությունների, ամփոփված տեղեկությունների, կատարված հաշվարկների, առաջարկությունների և կանխատեսումների հիման վրա սույն տիրույթի միջոցառումների ֆինանսավորման ընդհանուր ծավալը գնահատվել է 11,810,502.2 հազար ՀՀ դրամ։

Հարկ է նաև նշել, որ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1332-Ն  որոշմամբ 2021 թվականին կատարման ենթակա միջոցառումների իրականացման մասին» հաշվետվության համաձայն՝ Հակակոռուպցիոն քաղաքականության մշակման համար պատասխանատու մարմնի՝ Արդարադատության նախարարության համապատասխան ստորաբաժանման կարողությունները շարունակաբար զարգանում են, աշխատակիցները վերապատրաստումների են մասնակցում։ 

Ըստ վերը նշված հաշվետվության՝ կարողությունների զարգացման նպատակով հաշվետու ժամանակահատվածում վարչության աշխատակիցները մասնակցել են թվով 7 միջոցառումների տարբեր թեմաներով։ Նախատեսվում է նաև ՄԱԿ-ի կողմից ներգրավել ազգային փորձագետի, որը կաջակցի ՀՀ ԱՆ-ին՝ հակակոռուպցիոն մոնիթորինգի և գնահատման ոլորտում կարողությունների ամրապնդման և կատարելագործման գործում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Իրավաբանների հայկական ասոցիացիան, որն իրականացնում է ռազմավարության մշտադիտարկումը, ֆոկուս խմբային քննարկումներ է անցկացրել ինչպես պետական կառույցների, այնպես էլ իրավաբանների, փաստաբանների, հասարակական կազմակերպությունների տասնյակ ներկայացուցիչների հետ։

Այս քննարկումների ընթացքում պարզ դարձավ, որ ՀԿ-ների ներկայացուցիչների համար վերապատրաստումներ անցկացնելու ուղղությամբ որևէ շոշափելի գործողություն չի կատարվել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել